Մարտահրավեր՝ Ալիսա Փիլոյանին

Ես Աննա-Մարիա Վարդանյանս հորինեցի և գրեցի <<Եթե ես մեծահասակ լինեի…>> թեմայով երևակայական պատմություն , որով մարտահրավեր եմ նետում Ալիսա Փիլոյանին։

Ալիսա Փիլոյան ջան քեզ տեսնեմ․․․․․

Եթե ես մեծահասակ լինեի

Ես արդեն գծագրել եմ մանկական քաղաքի շենքերը։ Բոլոր շենքերը անխտիր մի հարկանի են։ Տանիքում կա խաղահրապարակ։ Բակերում  կան  տնակներ, կարուսելներ։ Երեխաները տանիքում գտնվում են շատ ապահով վիճակում։ Ամբողջը  պարսպապատ է, և   մագլցող  բույսերով ծածկված։ Բակում  երեխաները  հեծանիվ ու ինքնագլոր են քշում։ Ավելի  փոքրները ավազե բլրակների վրա  են խաղում։  Տնակների մեջ փոքրիկ  շնիկներ կան,  որոնք չեն  կծում և խաղում  են երեխաների հետ։  Բակ ոչ մի  մեքենա չի  մտնում։ Մեծահասակները միայն  երեկոյան են գալիս,  որպեսզի  երեխաներին տանեն քնացնեն։ Ցերեկը  երեխաներին  խնամում  և կերակրում  են  հատուկ դայակներ, որոնք հետևում  են ամեն ինչին։